Բաժիններ՝

Ցուկերբերգը նվիրաբերել է 500 հազար դոլար` ի աջակցություն Իտալիայում երկրաշարժի հետեւանքով տուժածների

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կարմիր խաչին է նվիրաբերել 500 հազար դոլար Իտալիայում օգոստոսի 24­-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости­-ն:

«Ես շատ տխրեցի, երբ լսեցի երկրաշարժի մասին, առաջինը մտածեցի, թե ինչ կարելի է անել նրանց օգնելու համար: Կարեւորագույն խնդիրներից մեկը Safety Check­-ն էր, որի շնորհիվ ինչ­-որ բան պատահելու դեպքում մարդիկ կարող են ընկերներին տեղեկացնել, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն մենք ուզում էինք անել ավելին եւ սկսեցինք աշխատել Կարմիր խաչի հետ»,- ­ասել է Ցուկերբերգը:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36­-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36­-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-­ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն,Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին:

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.7900 և արևելյան երկայնության 13.2900: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորությանվրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-­7 բալ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 290 մարդ:

Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս