Ստամբուլում բացվել է Եվրոպան Ասիային միացնող երրորդ կամուրջը
Ստամբուլում նախօրեին կայացրել է Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի բացման արարողությունը, որը կոչվել է սուլթան Սելիմ Ահեղի պատվին:
Արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կամուրջն օրհնել է Թուրքիայի կրոնի հարցերով նախարար Մեհմեդ Գյորմյազը:
Էրդողանը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 31-ը անցումը կամրջով անվճար է լինելու, հայտնում է APA գործակալությունը:
Կամրջի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն, Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը, Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուստաֆա Աքընջին, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Վրաստանի առաջին փոխվարաչաապետ Դմիտրի Կումսիշվիլին և այլք:
Նշվում է, որ կամուրջ ունի նաև երկաթուղային գծեր: Կամրջի երկարությունը կազմում է 2164 մետր, բարձրությունը՝ 322 մետր, լայնությունը՝ 59 մետր։