Բաբաջանյան փողոցում բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը

Օգոստոսի 27-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Բաբաաջանայան փողոցում՝ «Ռոսգազպլյուս» գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf 3» մակնիշի 15 oo 487 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ն.) և «Hondai» մակնիշի մոտոցիկլետը (պ/հ չի հաջողվել պարզել, վարորդ՝ 1994 թ. Դ. Ա.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դ. Ա.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս