Բաժիններ՝

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նախորդ նիստի արդյունքների ամփոփումից և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: 1_640x420

Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրել ու լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը և արդյունքները ներկայացնել խորհրդին: 2_640x420

Որպես ՓՄՁ զարգացման խորհրդի նոր անդամ՝ հավանության է արժանացել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի թեկնածությունը: Հավանություն է տրվել նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովային առանց քվեարկելու իրավունքի ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:3_640x420 5_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս