Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքների կսեփականաշնորհվեն իրենց կողմից զբաղեցրած բնակտարածքները

Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Վաղը կառավարության նիստում ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կներկայացնի որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ բնակարանների տեր կդառնան 3 ընտանիքներ: Նախագծի համաձայն՝ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը 3-րդ աստիճանի վնասվածություն ունի, սակայն քանդման ենթակա չէ: Այն նախատեսվում է ներառել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող ՀՀ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի «Բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացում-վերականգնում» ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031