Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը հայտնել է, թե որոնք են իր սեղանի գրքերը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար սեղանի գրքեր են հանդիսանում այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ «Բազե­-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը, պատասխանելով մասնակինցերից մեկի հարցին, թե ո՞րն է իր սեղանի գիրքը, նշեց.

«Ելնելով իմ գործունեության ոլորտից՝ իմ սեղանի գրքերն են այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարությունը, պաշտպանության մասին օրենքը, ռազմական դոկտրինը և այն բոլոր փաստաթղթերը և բոլոր այն փաստաթղթերը, որոնք կոչվում են համազորային կանոնադրություններ»:

Նախարարը հավելեց, որ գործունեության ընթացքում գաղափարական աշխատանք իրականացնելու համար իր համար սեղանի գրքեր են հանդիսանում նաև Գարեգին Նժդեհի մասին մինչ օրս լույս տեսած բոլոր գրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս