Ճապոնիայում հինգ մարդ է մահացել շոգի պատճառով
Ճապոնիայում շոգ եղանակը վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 5400 մարդ, եւս հինգը մահացել են ջերմահարվածից: Օգոստոսի 23-ին այս մասին հայտնել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառ ույթները:
Օգոստոսի15-ից մինչեւ 21-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում երկրի կենտրոնական մասում հաստատված շոգը թուլացել է, ուստի հոսպիտալացման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել են: Իշխանությունների տվյալներով՝ շոգից ամենից հաճախ տառապում են 65-ից բարձր տարիքի մարդիկ:
Ճապոնիայում շոգ եղանակ է հաստատվել հունիսի կեսերին: Չնայած անձրեւների սեզոնի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, եւ այդ ժամանակ տապն ուղեկցվում Է բարձր խոնավությամբ: Միայն հուլիսին եւ օգոստոսին հոսպիտալացվել է ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AFP