Բաժիններ՝

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-­ի լույս 27­-ի գիշերը

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31­-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Օլիմպիական ոսկին Հայաստան է բերում հունա­հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել հունա­ հռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-­ի լույս 27-­ի գիշերը Դոհա­-Երևան թռիչքով՝ Երևանի ժամանակով 00:40-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս