ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեսպան է նշանակվել Ուկրաինայում
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
Մարի Յովանովիչը ծնվել է 1958-ին Կանադայում: Դիվանագիտական ծառայության շրջանակում նա աշխատել է Սոմալիում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Կանադայում, Ուկրաինայում, Ղրղզստանում ու Հայաստանում: Եղել է Եվրոպայի եւ Ասիայի գործերով բյուրոյի գլխավոր քարտուղարի օգնական: Հայաստանում զբաղեցրել է դեսպանի պաշտոնը 2008-2011 թվականներին, իսկ Ղրղզստանում` 2005-2008 թվականներին: 2001-2004 թվականին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաեւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար: