Գեորգի Կետոևը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտերին
«Ռիո-2016»-ում ազատ ոճի ըմբիշների մրցության առաջին գոտեմարտում պարտություն կրած Գեորգի Կետոևը զրկվեց սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորությունից: 97 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կետոևին պայքարից դուրս թողած վրացի Էլիզբար Օդիկաձեին պարտվել է կիսաեզրափակիչում:
Գեորգի Կետոևը Օդիկաձեի հետ գոտեմարտի առաջին մրցափուլում հաղթել էր 1:0 հաշվով, իսկ 2-րդ մրցափուլում կորցրել էր զգոնությունն ու արդյունքում պարտվել 1:8 հաշվով: