Բաժիններ՝

Աթլետ Ամալիյա Շարոյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը

Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Ամալիյա Շարոյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի կանանց հեռացատկի մրցումներին:

Շարոյանն ընդգրկված էր առաջին ենթախմբում, և երեք ցատկերից ամենաշատը ցատկեց 5 մետր 95 սմ: Ընդհանուր հաշվարկում հայ աթլետը զբաղեցրեց 35-րդ տեղը:

Նախօրեին որակավորման փուլը չէին հաղթահարել նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը, Դիանա Խուբեսերյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս