«Հարձակվել են ոստիկանի վրա, որը մի հատ մահակ ունի, քարով խփում են գլխին, ոստիկանն ի՞նչ անի». Գառնիկ Իսագուլյան

«Գիտե՞ք՝ Արմեն Մարտիրոսյանն ինչ գործողություններ է արել: Դուք մի պահն եք լուսաբանել, ամբողջ օրը իր կողքի՞ն եք եղել. սպասեք, քննությունը ցույց կտա»,- այսօրվա ասուլիսին լրագրողներին դիմեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա ոստիկանների պահվածքը բավականին ադեկվատ է գնահատում. «ԱՄՆ-ում ոստիկանն անզեն մարդուն սպանում է, այստեղ հարձակվել են ոստիկանի վրա, որը մի հատ մահակ ունի, քարով խփում են գլխին, ոստիկանն ի՞նչ անի: Համապատասխան մարմինները ստացել են հստակ ինֆորմացիա, ու Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարում էր, որ մտնելու են ՊՊԾ գունդ ու միանան տղաներին: Որ մտնեին ՊՊԾ գունդ, զենքերը վերցնելու էին, չէ՞: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ դրանից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս