Օլանդը, Մերկելը և Պորոշենկոն քննարկել են Դոնբասում իրավիճակի քաղաքական կարգավորումը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Դոնբասում իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: Այդ մասին հաղորդել է Ուկարիանայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները վերահստատել են իրենց հանձնառությունը` Դոնբասում և Ղրիմում իրավիճակը համատեղ ուժերով լուծելու հարցում` բացառապես քաղաքական դիվանագիտական միջոցներով և ընդգծել շարունակական փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը` «նորմանդական ֆորմատո»ով», նշված է հաղորդագրության մեջ: