Օգոստոսին նոր հանդիպման հետ կապված պլաններ չկան. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հաճախակի հանդիպումներ են ունենում: Աադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է` չնայած օգոստոսին պլանավորված ոչինչ չկա, համանախագահները փորձում են շարունակել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ կապն ու համագործակցությունը: «Վիեննայում և Սանկտ­Պետերբուրգում երկու նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք դիտարկում ենք նոր հանդիպման հնարավորությունը:

Գոյություն ունեցող առաջարկները քննարկելու համար մենք մշտապես կապ ենք պահում նախագահների և նախարարների հետ»,­ ասել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս