Երևանում քաղաքացին արգելափակվել է վերելակում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/verelak.jpg1_.jpg)
Օգոստոսի 14-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից։