Գարի Լինեկերը կատարել է խոստումը և եթերում Match of the Day-ն անցկացրել է կիսամերկ
Անգլիական ֆուտբոլի լեգենդը իր խոսքի տերն է:
2015թ. դեկտեմբերին Լինեկերը խոստում էր տվել Twitter-ում.
«Եթե «Լեսթերը» չեմպիոն դառնա, հաջորդ մրցաշրջանի առաջին Match of the Day-ը ես կանցկացնեմ կիսավարտիքով»:
Մայիսին «Լեսթերը» տոնեց չեմպիոնությունը, իսկ շաբաթ երեկոյան Լինեկերն ապացուցեց, որ ինքը խոսքի մարդ է:
Դրանից մի փոքր ավելի շուտ՝ օրվա մեջ, Լինեկերը Twitter-ում գրել էր «Լեսթերի» անհաջող մեկնարկի մասին, որը պարտվեց «Հալ Սիթիին» (1:2):
«Ռանիերիին՝ հեռացնել»:
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ առանց ֆենոմենալ Կանտեի «Լեսթերը» նորից հետ կվերափոխվի «Լեսթերի»»:
Լինեկերը «Լեսթերի» սան է և երկրպագու:
2000-ականների սկզբներին Գարին ֆինանսապես օգնել է «աղվեսներին» և փրկել հարազատ ակումբը սնանկությունից: Ի նշան երախտագիտության, «Լեսթերը» Լինեկերին ընտրել է ակումբի պատվավոր փոխնախագահ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը