Բաժիններ՝

Էրդողանը Պուտինին անվանել է թանկագին ընկեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի և ՌԴ-­ն պատրաստ են հարաբերությունների կարգավարոմանը:

Ինչպես հաղորդում է gazeta.ru­-ն, Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը հնարավոր է դարձել քաղաքական կամքի և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների աջակցության շնորհիվ:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան և ՌԴ­ն փոխհարաբերությունների բարելավման նպատակով «վերցրել են այնպիսի մակարդակ, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին»:

«Իմ թանկագին ընկերն է Վլադիմիր Պուտին. և’ նա, և’ ես ցուցաբերեցինք նմանատիպ դիրքորոշում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում»,-­ ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է օգտագործեն հարաբերությունների կարգավորման քայլերը` «տարածաշրջանում կայունության ապահովման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031