Բաժիններ՝

Պորտուգալիայում հրդեհի մարման աշխատանքներում ներգրաված է ավելի քան 4400 հրշեջ

Պորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»­-ն:

Պորտուգալիայի «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություն»­ը հաղորդում է, որ բռնկված հրդեհը մարելու համար գործի են դրվել 32 ինքնաթիռներ և գրեթե 1500 հրշեջ մեքենաներ: Հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից արձանագրվել է կրակի բռնկման 700 օջախ:

Դրանցից առավել խոշորները գտնվում են Ավեյրու քաղաքի մոտակայքում: Հրդեհը հիմնականում տարածվում է սոսիների ծառաշատ վայրերում: Առայժմ հրդեհներից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031