«Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին նոր փոխզիջումների դրդել». Մեթյու Բրայզա. «Ամերիկայի Ձայն»
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/7D5160DB-6E9E-4AEE-A8BE-7452994C8C88_w987_r1_s_640x420.jpg)
«Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
Նրա կարծիքով, Երևանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ.
«Խոսքն այժմ նոր փոխզիջման մասին է, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: