Էրդողանը խոշոր ցույց է կազմակերպել իր աջակցության համար
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Յենիկապի շրջանում լայնածավալ հանրահավաք է կազմակերպել իր աջակցության համար:
Ինչպես հաղորդում է AlJazeera գործակալությունը, Էրդողանի աջակցության համար կազմակերպված ամենալայնածավալ ցույցին մասնակցում է ավելի քան 1 միլիոն քաղաքացի: Հանրահավաքը կրում է «Երթ՝ հանուն ժողովրդավարության և նահատակների» անվանումը:
Քաղաքացիներին հանրահավաքին հրավիրելու համար Ստամբուլի բնակարանների դռներին թռուցիկներ են ամրացված եղել: «Տրիումֆը պատկանում է ժողովրդավարությանը, իսկ հրապարակները պատկանում են ժողովրդին»,- ասված է հաղորդագրության տեքստում: Թռուցիկներում նշված է եղել նաև, թե ինչպես լաստանավերով, ավտոբուսներով և մետրոյով անվճար հասնել հանրահավաքի վայր:
Հանրահավաքի կարգախոսները կախված են եղել քաղաքի խոշոր շենքերի և կամուրջների վրա:
«Հեղաշրջման փորձերը վերացնելու համար անհրաժեշտ է վերականգնել Հանրապետության հիմնական արժեքները: Դրանք այն արժեքներն են, որոնք պետք է մեզ միավորեն»,- Twitter-ի իր էջում գրել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: