Օլիմպիական խաղեր. Մրցումային 2-րդ օր
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/1170_640x420.jpg)
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը կմեկնարկեն Հայաստանի երկու ներկայացուցիչ:
Օլիմպիական ավանի կենտրոնում տեղակայված Rio Olympic Arena-ում պայքարի մեջ կմտնի Հայաստանի պատմության մեջ առաջին կին օլիմպիականը` Հուրի Գեբեշյանը: Ամերիկաբնակ մարմնամարզիկն ընդգրկված է երկրորդ ենթախմբում, որը մեկնարկում է տեղական ժամանակով` ժամը` 11:30-ին:
Երեկոյան` Ռիոյի ժամանակով`ժամը` 18:00-ին, մրցասպարեզը կտրամադրվի բռնցքամարտիկներին: Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանն առաջին մենամարտում կփորձի գերազանցել Հիլ Վինսթոնին (Ֆիջի):