Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, թե ճեղքել է Հալեպի բլոկադան
Սիրիայի ընդդիմության խմբավորումների ներկայացուցիչները պնդում են, որ ճեղքել են կառավարական ուժերի բլոկադան Հալեպ քաղաքում, հայտնում է BBC-ն:
Սակայն կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, թե չեն նահանջել և անգամ հեռացրել են ընդդիմությանը հրետանային բազայից:
Բազայի գրոհի մասին հայտնել էին ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին:
Զինվորականները, իրենց հերթին, պնդում են, որ հետ են մղել հարձակումը և մեծ վնաս հասցրել հակառակորդին:
Ինչպես պնդում են Մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները, ընդիմության ջոկատներին հաջողվել է միջանցք բացել դեպի Հալեպի արևելքի մյուս ջոկատները, սակայն այն անվտանգ չէ:
Ընդդիմության շարքերում կան «Ալ-Քաիդային» մոտ կանգնած խմբեր:
Սիրիական բանակը գործում է ռուսական ավիացիայի օգնությամբ: