Օհանավանի գերեզմանատնից Քասախի կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակ է
Օգոստոսի 3-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գերեզմանատնից դեպի մոտակա ձոր տանող ճանապարհին թափվել են քարեր:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գերեզմանատնից դեպի Քասախի կիրճ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (4 քար՝ յուրաքանչյուրը մոտ 1 խ.մ), ինչպես նաև նշված հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով ճանապարհը ծածկվել է ջրաբերուկներով (մոտ 10 քմ). ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: