Արցախի Նախագահը ՀԷՑ-ի ղեկավարության հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում ԼՂՀ-ՀՀ համագործակցությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու եւ զարգացնելու համար: