Տուլայում ավտոբուսի վթարի գործով հայ վարորդը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման

Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա­Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:

Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»: Վթարի հետևանքով 9 մարդ մահացել էր, 46­ը՝ տուժել: Դատարանը որոշել է, որ Գառնիկ Հարությունյանը պատիժը կրելու է գաղութ բնակավայրում` 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

2015թ-­ի նոյեմբերի 3­-ին` ժամը 04.44­-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ­-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08­ին Մ­4 դաշնային ավտոճանապարհի 220­-րդ կմ­ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա­Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Տեսանյութեր

Լրահոս