«Ռիո 2016»-ի բացման համար նախատեսված մարզադաշտում պայթյուն է որոտացել
«Մարականա» մարզադաշում, որտեղ տեղի է ունենալու 2016թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, պայթյունը վերահսկվել է և այն տեղի է ունեցել կասկածելի իրի հայտնաբերումից հետո: Նշվում է, որ կասկածելի իրը նման է եղել գործիքների տուփի:
Ռիսկերից խուսափելու համար մասնագետները ռոբոտ են ուղարկել՝ զննելու կասկածելի տուփը: Երբ ռոբոտը դիպչել է տուփին՝ այն պայթել է: Պայթյունի արդյունքում ոչ ոք չի վնասվել:
Հավելենք, որ միջադեպի ժամանակ մարզադաշտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը: