Կաթնաղբյուր-Դավթաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 1-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 62-րդ կմ-ին «Mercedes GL500» մակնիշի 30 PP 130 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ուղևորներ 1985 թ. ծնված Ն. Հ.-ը, 1961 թ. ծնված Գ. Թ.-ը, 1979 թ. ծնված Յ. Մ.-ը տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս