Բաժիններ՝

Ավելի քան հարյուր մերկ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ավելի քան 100 մերկ կանայք Քլիվլենդում մասնակցել են ընդդեմ ԱՄՆ նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի բողոքի ակցիային, հաղորդում է Esquire-ը:

Ակցիան կազմակերպել էր լուսանկարիչ Սփենսեր Թունիքը: 130 կանայք լուսանկարվել են մերկ և հայելիներով:

Նկարահանումը տեղի է ունեցել մասնավոր սեփականության տարածքում, որտեղից երևում է Հանրապետական կուսակցության համագումարի անցկացման վայրը:

Լուսանկարիչը ծրագրում է իր աշխատանքները հանրության դատին ներկայացնել նախագահական ընտրությունների նախօրեին, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս