Մեկնարկեց երթ՝ առանց առաջնորդների
Այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը երկար չտևեց: Համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը, ելույթներից հետո, անջատեց մեգաֆոնն ու հեռացավ՝ առաջացնելով ցուցարարների դժգոհությունը:
Մարդիկ դժգոհում էին, թե վաղը ի՞նչ են անելու: Ոմանք այս իրավիճակը «դավաճանություն» որակեցին «Սասնա ծռերի» տղաների հանդեպ: Երիտասարդների նախաձեռնությամբ երթ սկսվեց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ձերբակալված անդամների: Այժմ նրանք Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, սակայն քայլերթը չունի առաջնորդներ և պարզ չէ, թե մարդիկ հետո ուր են գնալու: