Բաժիններ՝

Կրիշտիանուն սիրահետում է հերթական մոդելին

Իտալուհի մոդել Քրիստինա Բուչինոն պատմել է Իբիցայում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր ռոմանտիկ ժամադրության մասին: «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակրին նկատել են Իբիցայի ռեստորաններից մեկում՝ հայտնի իտալուհի մոդել Քրիստինա Բուչինոյի ընկերակցությամբ:

Իտալուհին Instagram-ի իր էջում Ռոնալդուի հետ լուսանկար է հրապարակել, որն անմիջապես ծնել է բազմաթիվ շշուկներ: Այն հարցին, թե ինչ է նրանց միջև կատարվել, Քրիստինա Բուչինոն հստակ պատասխան չի տվել: cristina-buccino-e-cristiano-ronaldo_27145709_640x420

«Ես եկա այդ ռեստորան, իսկ Կրիշտիանուն արդեն այնտեղ էր: Մենք հանդիպեցինք աչքերով, հետո նա ինձ հրավիրեց ընթրիքի, ինչպես իսկական ջենթլմեն: Նա հրաշալի տղա է: Այն ամենը, ինչ ես կարող եմ ասել Ռոնալդուի մասին այն է, որ նա առատաձեռն տղամարդ է, ով գիտի, ինչպես սիրահետել կնոջը»,- ասել է իտալուհին: cristina-buccino-redam-catalog-fall-winter-2013-2014_3_640x420 Cristina-Buccino--ReDam-Collection-2014--03_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031