Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում. կան տուժածներ
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ոստիկանությունը Facebook-ում և Twitter-ում հայտնել է, որ անհայտ անձինք հրաձգություն են բացել քաղաքի կենտրոնական երկու հատվածներում՝ տեղի ժամանակով գիշերվա ժամը 03.00-ի սահմաններում, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտնում է, որ երկու դեպքի վայրերն էլ շրջապատված են: Դեռ հայտնի չէ հրաձգության հեղինակների ճակատագիրը:
Պարզ չէ նաև տուժածների թիվը: Ոստիկանները դիմել են բնակչությանը՝ խնդրելով զերծ մնալ քաղաքի կենտրոն ուղևորություններից:
Տեղի մամուլը հայտնում է, որ սպանվել է նվազագույնը 1 մարդ:
Տեղի Austin American-Statesman թերթը, հղում կատարելով Շտապօգնության ծառայությանը, հայտնում է, որ հրաձգության հետևանքով սպանվել է 30-ամյա մի կին: