Բաժիններ՝

Էրդողանը հայտնել է, թե քանի մարդ է սպանվել և վիրավորվել հեղաշրջման փորձի ժամանակ

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում սպանվել է 170 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան և 5 զինծառայող: Այսպիսով, Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով զոհերի թիվը երկրում կազմել է 237 մարդ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Հուլիսի 29-ի դրությամբ վիրավորների թիվը կազմում է 2 191 մարդ: Տվյալ վիճակագրությունը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայի Բաշթեփե կենտրոնում:

Նա ցավակցել է սպանվածների ընտանիքներին և մտերմներին՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի անունը կհավերժանա:

«Այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են: Բոսֆորի կախովի այգիներից մեկն անվանվել է հուլիսի 15-ին սպանված շահիդներից մեկի անունով: Խորհրդարանի շենք մոտի խաչմերուկը ստացել է Շահիդների հրապարակ անվանումը, ինչպես նաև Անկարայի կենտրոնական հրապարակը այսուհետ կկոչվի ժողորդավարության հրապարակ: Նրանց անուններով կանվանենք դպրոցներ»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին չի կարելի անվանել թուրքեր կամ մուսուլմաններ, քանի որ մի ազգի ներկայացուցիչը երբեք ձեռք չի բարձրացնի իր հայրենակցի վրա:

Այնուհետ Էրդողանը քննադատել է Արևմուտքի երկրներին՝ Թուրքիայի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար:

«Նախ՝ ցավակցում են, իսկ հետո միանգամից անհանգստություն են հայտնում իշխանությունների պատասխան գործողությունների հանդեպ: Ավելի լավ է՝ զբաղվեք ձեր գործերով: Իմ երկրի 237 քաղաքացի սպանվում է, ավելի քան 2000-ը վիրավոր է, ի պատասխան դուք միանգամից կարճ ցավակցություններից հետո խորհուրդների տարափ եք տեղում ու խորհրդատվություններ՝ Անկարայի հասցեին: Ձեր խորհուրդները ձեզ պահեք»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս