«Մանչեսթեր Յունայթեդը» 5 գոլ խփեց «Գալաթասարային». Ռունին դուբլ ձևակերպեց
«Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական խաղում ջախջախեց «Գալաթասարային»: Հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 5:2 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում ընդմիջմանը փոխարինեց Մայքլ Կարիկը: Միայն առաջին խաղակեսն անցկացրեց նաև Զլատան Իբրահիմովիչը, ով իր դեբյուտային խաղի 4-րդ րոպեին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Գալաթասարայ» 5:2
Գոլեր. Իբրահիմովիչ, 4 (1:0), Գյումյուս, 22 (1:1), Բրումա, 40 (1:2), Ռունի, 55 (2:2), Ռունի, 59 (3:2, 11 մետրանոց), Ֆելաինի, 62 (4:2), Մատա, 75 (5:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը