Լարված իրավիճակ Երևանում. Euronews-ի անդրադարձը
Euronews-ն անդրադարձել է նախօրեին Երևանում՝ ՊՊԾ գնդի հարևանությամբ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին, որի ժամանակ տուժել են նաև լրագրողներ:
Նշվում է, որ հուլիսի 19-ից գնդի հարակից տարածքում տեղի են ունենում զինված խմբի կողմնակիցների զանգվածային ակցիաներ, որի ժամանակ կոչ է արվում իշխանություններին ուժային լուծում չկիրառել իրավիճակի հանգուցալուծման ժամանակ: