PokéVision-ը կօգնի գտնել ձեր թաղամասի չարագործներին
Ահմեդ Ալմութավային (Ahmed Almutawa) հաջողվել է գտնել նոր պոկեմոնների գեներացիայի ալգորիթմը հանրահայտ Pokémon GO խաղում: Արդյունքում՝ ստեղծվել է PokéVision կայքը, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե որտեղ են թաքնված խաղի չարագործները հենց ձեր թաղամասում:
PokéVision-ը սոցիալական ցանց է, որի միջոցով շատ հեշտ կարող եք գտնել պոկեմոններին: Ի տարբերություն Pokemon Radar-ի, որի մասին արդեն պատմել ենք, PokeVision-ը պոկեմոնների գտնվելու վայրը որոշում է ոչ թե՝ օգտատերերի կարծիքներից, այլ ստանում է տեղեկատվություն անմիջապես Niantic ընկերությունից:
Կայքից օգտվելու համար պետք է կատարել մի քանի պարզ քայլ.
1. Գտեք քարտեզի վրա ձեր թաղամասը:
2. Ընդգծեք այն հատվածը, որն ավելի հարմար կլինի անցնել ոտքով:
3. Քարտեզի կենտրոնում սեղմեք Find Pokemon Near Marker տողի վրա:
4. Քարտեզի վրա կարմիրով կգծանշվեն այն կետերը, որտեղ առկա են պոկեմոններ, ինչպես նաև՝ այն ժամանակահատվածը, որքան չարագործները կմնան այնտեղ:
Այս քայլերից հետո ձեզ մնում է միայն հետևել պոկեմոնների շարժին, որոշել, թե որ չարագործներին եք որսալու առաջին հերթին, և անցնել գործի:
Թողարկումից մի քանի օր անց PokeVision-ը մեծ համբավ է ձեռք բերել տրենդային խաղի սիրահարների շրջանում:
Սիրարփի Աղաբաբյան