 
                        Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը (Տեսանյութը՝ թարմացված)
 
                                    ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:
Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        