Դամասկոսն ականակոծվել է, կան զոհեր. AFP
Նվազագույնը 8 մարդ է սպանվել, այդ թվում՝ 1 երեխա, ավելի քան 20-ն ստացել է վնասվածքներ Սիրիայի մայրաքաղաքի ականակոծման հետևանքով, հայտնում է France-Presse գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ անհայտ զինյալները կրակ են բացել Դամասկոսի հին թաղամասի ռեստորաններից մեկի ուղղությամբ, որը վերահսկվում է Սիրիայի կառավարական ուժերի կողմից:
Սիրիայի տարածքում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: