Բազմամարդ ցույց Ստամբուլում՝ ի պաշտպանություն Աթաթուրքի
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետություն կուսակցության կոչով, որը հիմնադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է սկսվել ի աջակցություն ժողովրդավարության, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Թուրքիան աշխարհիկ երկիր է և այդպիսին կմնա», «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք» կարգախոսները:
Ցույցը սկսվել է Թուրքիայի ազգային հիմնի կատարմամբ: