Բաժիններ՝

Բյուջեից փող են տալիս. նախկին նախարարն ահռելի գումարներ է աշխատում. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Պարզվում է, որ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր ամիս մի կլորիկ գումար է տալիս ՀՀ ԳՆ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին կամ նրան պատկանող «Հանարդ» ընկերությանը:

ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը 350 քմ տարածք է վարձակալել Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող՝ այս պաշտոնյային պատկանող շենքից եւ դրա համար յուրաքանչյուր ամիս վճարում է 1 մլն 726 հազար 900 դրամ կամ մոտ 3600 դոլար: Ի դեպ, «Հանարդի» տնօրենը Արայիկ Հարությունյանն է, ով, հավանաբար, Արամ Հարությունյանի բարեկամն է:

Բանն այն է, որ մոտ 10 տարի առաջ, երբ Արամ Հարությունյանը քաղաքաշինության նախարար էր, կարողացել է ձեռքը գցել այդ շինությունը: Այնուհետեւ քաղաքաշինական նորմերը խախտելով իհարկե, դրա համար օրինական փաստաթղթեր սարքելով՝ շենքի վրա հարկ է ավելացրել: Ու հիմա այն մաս-մաս վարձակալության է տալիս ու ահռելի գումարներ աշխատում: Իսկ պետգույքի կառավարման վարչությունը, որի ձեռքի տակով են անցնում Հայաստանում սեփականաշնորհման ենթակա շինությունների մի մասը, այսօր տարածքի կարիք ունի ու դրա վարձակալման համար ամեն ամիս պետբյուջեից Բուլկի Արամին մեծ գումար տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս