Բաժիններ՝

«Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետևում է Երևանի Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031