Բաժիններ՝

Հանձնաժողովն ամփոփել է ԼՂՀ հռչակման 25-­րդ տարեդարձի տարբերանշանի մրցույթի արդյունքները

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25­-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը: Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են ներկայացրել տոնական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների մասին:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նիստին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-­րդ տարեդարձին նվիրված տարբերանշանի (խորհրդանիշի) համար հայտարարված մրցույթի արդյունքները: Պետական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերով եւ առաջարկություններ են ներկայացրել դրանց տեխնիկական ու ֆինանսական ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031