Բաժիններ՝

Այս պահին ազատ են արձակվել շուրջ 20 բերման ենթարկվածներ. ՄԻՊ

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձինք:

ՄԻՊ մամուլի ծառայությունից հհայտնում են, որ ստացած հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս: Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031