Բաժիններ՝

Սպանված գնդապետ Արթուր Վանոյանը երեք երեխա ուներ (լուսանկար)

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Էրեբունիում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Արթուր Վանոյանի լուսանկարը:

«Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:
Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան:

Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին:

Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Արթուր Վանոյանի՝ հրաշալի մարդու, հոր, ընկերոջ, պատվախնդիր սպայի և բարձրակարգ մասնագետի հիշատակը կմնա բոլորիս սրտում»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: 13705088_1247165492012722_1765312809_n_640x865

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031