Բաժիններ՝

Նիսի ահաբեկչության գործով 5 մարդ է ձերբակալվել

Իտալական իշխանությունները 5 մարդու են ձերբակալել Նիսի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, որի հետևանքով սպանվել էր 84 մարդ:

Նրանցից մեկը ձերբակալվել է ուրբաթ, ևս 4-ը՝ շաբաթ, հայտնում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Բուլելի նախկին կնոջը, որը իրականացրել էր հարձակումն ու սպանվել ոստիկանների կողմից:

Հիշեցնենք, որ Նիսում խաղաղ բնակիչների վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ Բաստիլի գրավման տոնակատարությունների օրը:

Բեռնատարը մխրճվել էր քաղաքում զբոսնող մարդկանց մեջ, սպանվել է 84 մարդ, ավելի քան 50 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ և օտարերկրացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս