Ոստիկանությունը փակել է Էրեբունու բաժին տանող ճանապարհը. azatutyun.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/BE1ED3ED-478F-49BC-8091-5EC5D8BB3AEF_cx0_cy11_cw0_w987_r1_s_r1_640x420.jpg)
Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանն» ասաց, որ քիչ անց իրենք հայտարարությամբ հանդես կգան:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել: