Բաժիններ՝

Պուտինի և Լավրովի հետ բանակցությունների նպատակով Քերրին ժամանել է Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Ռիա­նովոստի»­-ն, երկօրյա այցի ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է քննարկել երկկողմ օրակարգը, Սիրիայի ճգնաժամը, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Մոսկվայում Քերրին կհանդիպի ոչ միայն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, այլ նաև ընդունելության կարժանանա Կրեմլում: Հուլիսի 14-­ի երեկոյան նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս