Բաժիններ՝

ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման ուղղությամբ

Պաղեստինա­իսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Բան Կի­-Մունը: Նա կոչ է արել անվտանգության խորհրդին աջակցություն ցուցաբերել մերձավորարևելյան քառյակին` ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին «քառյակի հետ անհապաղ վերսկսել երկխոսությունը»: «Հանուն խաղաղության կողմերը պետք է գնան անհրաժեշտ փոխզիջումների: Միաժամանակ տարածաշրջանի պետությունները և միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշումը գործադրեն կողմերի նկատմամբ»,-ասել է Բան Կի­-Մունը: Նա նաև ընդգծել է, որ խաղաղությանը հասնելու անհաջողությունները խթանում են ծայրահեղականությունը տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս