Պոլ Պոգբայի գործակալը «Մանչեսթեր Յունայթեդից» կստանա 25 մլն եվրո
Հայտնի մարզական լրագրող Գիլիեմ Բալագեն մեկնաբանել է «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ:
«Զիդանը և Պոգբան շփվում են արդեն մի քանի ամիս, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի «Յուվենթուսին» ավելի շատ՝ 100 մլն եվրո: Պոգբայի գործակալը՝ Մինո Ռայոլան կստանա 25 մլն եվրո: Ֆուտբոլիստը տարեկան կստանա 13-15 մլն եվրո՝ ավելացրած բոնուսները:
Ըստ էության, «Ռեալն» այս հաշվով ասել է. «Ի՞նչ: Դուք խելագարվել եք: Մենք այդքան չենք վճարի»: Եվ նրանք դուրս են եկել աճուրդից: Կարծում եմ, Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» ճանապարհին է:
Ուզու՞մ էր արդյոք ինքը Պոգբան գնալ «Օլդ Թրաֆֆորդ» և խաղալ Եվրոպայի լիգայում: Չգիտեմ»,- ասել է Բալագեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը