«Ռուսաստանը գործընկեր է, այլ ոչ թե սպառնալիք». Օլանդը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում
Ֆրանսիան Ռուսաստանին համարում է իր գործընկերը, այլ ոչ թե սպառնալիք, երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն ինչ-որ լիազորություններ չունի, որ ասի, թե ինչպիսին պետք է լինեն Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի համար Ռուսաստանը թշնամի և սպառնալիք չէ»,- ասել է Օլանդը:
«Ռուսաստանը գործընկեր է, որը, ճշմարիտ է, կարող է երբեմն, և մենք դա տեսել ենք Ուկրաինայում, օգտագործել ուժ, որը դատապարտել ենք Ղրիմի բռնակցման ժամանակ»,- հավելել է Օլանդը: