ՆԱՏՕ-ն կիբերտիրույթը հայտարարել է օպերատիվ պատասխանատվության նոր գոտի
ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարները կիբերտիրույթը հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքի օպերատիվ պատասխանատվության գոտի:
Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայի գագաթաժողովի առաջին օրվա արդյունքով:
«Մենք կիբերտիրույթը հայտարարել ենք օպերատիվ պատասխանատվության նոր գոտի: Դա նշանակում է, որ մեր կապը, առաքելություններն ու օպերացիաները ավելի լավ կպահպանվեն: Մեծ ուշադրություն է դարձվելու նաև զորավարժություններին ու այդ ոլորտում պլանավորմանը»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր հավաքական պաշտպանությունը բոլոր ոլորտներում:
«Անդամ երկրները պարտավորվել են ամրապնդել իրենց կիբերպաշտպանությունը, տեղեկություններ և պրակտիկ որոշումներ փոխանակել»,- հավելեց նա:
Հաշվարկների համաձայն՝ ՆԱՏՕ-ն ամեն օր ենթարկվում է 200 մլն կիբերհարձակման:
Ամեն ամիս գրանցվում է 200 լուրջ փորձ՝ ներթափանցել դաշինքի ցանց: